Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն:
Ըստ նրա՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նոր պատժամիջոցների փաթեթի մանրամասները կներկայացնեն մամուլի հաղորդագրությունում։
ՌԴ-ի նկատմամբ նոր սահմանափակող միջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի օրենսդրական առաջարկը պետք է միաձայն քվեարկությամբ հաստատվի ԵՄ խորհրդում:






Բաց մի թողեք
Կալասը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են
Վրաստանը կարո՞ղ է նպաստել Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների սկզբունքային բարելավմանը
ԵՄ-ն դեկտեմբերի 7-ից խստացնում է վիզային քաղաքականությունը