28/09/2025

Մի քանի անգամ եմ կարդացել, որպեսզի հավատամ կարդացածիս. Մարգարյանը՝ ԱԱԾ պատվիրակության Բաքու մեկնելու մասին. Մարգարյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվում սեպտեմբերի 19-21-ը կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Անդրադառնալով այս այցին՝ ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Րոպեներ առաջ տարածվեց մի տեղեկատվություն, որը ես անձամբ մի քանի անգամ եմ կարդացել, որպեսզի հավատամ կարդացածիս: Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ սեպտեմբերի 19-21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Բանն այն է, որ մեր ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակով շփումները գրեթե միշտ եղել են բանակցային գործընթացի շրջանակներում և գրեթե միշտ խորհրդապահական, այսինքն՝ երբ մերոնք հանդիպել են ադրբեջանցիների հետ, հանրությունը ի սկզբանե իմացել է, որ թեման կոնֆլիկտն է ու դրա լուծմանը վերաբերող հարցեր: Մենք էլ, ադրբեջանցիներն էլ սովոր չենք այլ ֆորմատի շփումների, և դա նորմալ է, ավելի ստույգ՝ նորմալ ԷՐ:

Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո այդ ՆՈՐՄԱԼԸ պետք է փոխվի և՛ քաղաքականության մակարդակում, և՛ մեր գիտակցության մեջ:

Բոլոր հնարավոր հարթակները պետք է օգտագործվեն՝ հանդիպելու, իրար լսելու համար, իսկ եթե այդ հարթակը Երևանն է կամ Բաքուն, սա արդեն մի այլ մակարդակի է բարձրացնում խաղաղության գործընթացի կապիտալիզացիան:

Խաղաղության գործընթացը փաստաթուղթը չէ: Խաղաղության գործընթացը մեր ու ադրբեջանցիների գիտակցության փոփոխությունն է, իսկ դրա նախապայմանը իրար հետ շփումներն են ու տոտիկ-տոտիկ վստահելը:

Մենք Բաքվում ռազմագերիներ ունենք, որոնց մեկ օր շուտ տուն վերադարձնել է պետք, և ես վստահ եմ, որ մեր ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակության այցը Բաքու մեզ մի քանի քայլ մոտեցնելու է այդ բաղձալի օրվան»:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան։

Հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունը սեպտեմբերի 19-21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Էդգար Հունանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի՝

Էդգար Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:

Էդգար Հունանյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2024-ի հուլիսին: