ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլյա Հայրապետյանի ընտանիքը ահռելի գումարներ է պարտք «Կոնվերսբանկին», որոնք չի կարողանում ամբողջությամբ վճարել եւ հայտնվել է ֆինանսական կոլապսի եզրին:
Հրապարակ թերթը գրել է․ Ինչպես հայտնի է, Օլյան հայտնի գործարարներ Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհի է, իսկ Հայրապետյանները, մասնավորապես, Օլյայի հայրը՝ Գառնիկ Հայրապետյանը դեռեւս մինչեւ Հայկ Սարգսյանի եւ Օլյա Հայրապետյանի ամուսնությունը մեծ պարտք է ունեցել բանկին՝ մոտ 21,5 մլն դրամ գումարած տույժ ու տոկոս:
Գրավի առարկան եղել է այն բնակարանը, որտեղ Օլյան գրանցված էր: Այն գտնվում է Արաբկիր համայնքում, Վ. Համբարձումյան փողոցում:
Ի սկզբանե, բնակարանը գնահատվել էր 65 մլն դրամ: Գառնիկ Հայրապետյանը որոշ ժամանակ պայքարել է, աշխատել է փրկել դստեր բնակարանը վաճառքից, դիմել է վերաքննիչ ատյան, թուղթ է ներկայացրել, որ գտնվում է սնանկության գործընթացի մեջ:
Նա կարողացել է կասեցնել հարկադիր ակտի կատարումը, սակայն օրենքով 90 օրվա ընթացքում նրանք պետք է ԴԱՀԿ ներկայացնեին սնանկ ճանաչվելու վերաբերյալ փաստաթուղթը: Բայց քանի որ այն չի ներկայացվել, հարկադիր կատարման գործընթացն այս տարի վերսկսվել է /կատարողական վարույթ վերսկսելու մասին որոշումը հրապարակված է azdarar.am կայքում/:
Օլյա Հայրապետյանի բնակարանն էլ տեղադրվել է արգելանքի դրված գույքի էլեկտրոնային աճուրդով վաճառվելիք գույքի ցանկում: Գուցե անգամ արդեն վաճառված է, քանի որ դեռեւս վարույթը վերսկսելուց առաջ դրա համար նախավճար էր մուծվել` մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
Հետաքրքիր է, դիտավորյա՞լ են Հայրապետյանները բանկին քցել, թե՞ միամիտ է ստացվել եւ ո՞րն էր բանկին «քցելու» հույսը: Գուցե, պաշտոնյա փեսա՞ն:
Բաց մի թողեք
Սննդի անվտանգության տեսչությունն ինչու է թաքցնում դաբաղի համաճարակը
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է