27/09/2025

Ոչ մեկին օրենքից դուրս չեմ օգնում և չեմ օգնի․ Կեղծիք է տարածվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասին․ Լուսանկար

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է երգչուհի Ջուսին, ով հարցազրույցներից մեկում ասել էր, թե 2020 թվականին օգնության խնդրանքով դիմել էր Սիմոնյանին, սակայն վերջինս չէր օգնել։

«Ասում են՝ երգչուհի Ջուսը 2020 թվականին ինձ դիմել է, ես իրեն չեմ օգնել: Ես օգնում եմ բոլորին՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերություն եմ ունեցել, ես պատասխանում եմ բոլորին, ում համար եմ տալիս, եթե նույնիսկ զանգը նիստի ժամանակ է, ես ուղղորդում եմ բոլորին՝ որպեսզի իրենց հարցը լուծվի: Բայց ոչ մեկին օրենքից դուրս չեմ օգնում և չեմ օգնի, եթե նույնիսկ իրենց թվում է, որ դա օրինական է, ոչ մեկի փոխարեն չեմ կարող իրենց գործերով զբաղվել, իրենց փոխարեն զանգահարել կամ տեղ գնալ: Կոչ եմ անում զերծ մնալ իմ անունը հավելյալ անգամ տալուց, նաև զանգահարել մեկ-մեկ, երբ ոչինչ պետք չէ»,– Տելեգրամի իրա ալիքում գրել է Սիմոնյանը:

ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանն իր էջում Ալեն Սիմոնյանին առնչվող տեղեկատվության վերաբերյալ հերքում է հրապարակել:

«Հերթական կեղծիքն է տարածվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասին, թե իբր նրա եղբայրը ինչ-որ հիմնադրամի ղեկավար է նշանակվել, ինչն իրականության հետ որևէ աղերս չունի:

Նյութում նաև առկա են ազգային անվտանգությանն առնչվող կեղծ պնդումներ` այդ թվում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մասին, ուստի նյութն ուղարկել ենք նաև Ազգային անվտանգության ծառայություն»,- ասվում է գրառման մեջ:

photo_2025-09-21_17-02-16.jpg (117 KB)