Այս պահին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Էջմիածնի քաղաքապետի ԺՊ Արգիշտի Մեխակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Էջմիածնի հայտնի Նոր Դվին ռեստորանում հանդիպում են էջմիածնեցի բիզնեսմենների հետ։
Բիզնեսմեններից շատերը մեզ հետ զրույցում ասացին, որ տեղյակ չեն, թե ինչ օրակարգով են եկել այստեղ, եւ ըստ տեղեկություննների` սա ընտրություններից առաջ հերթական քարոզարշավային հավաքն է, որպեսզի կշիռ ունեցող մարդկանց ներգրավեն ընտրություններում։
Իշխանությունները չեն ուզում կրկնել Գյումրու սցենարը եւ հիմա բացահայտ քարոզարշավ են իրականացնում` մոբիլիզացնելով կառավարվող ուժերը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման ընտրություններ են նշանակված, սակայն անգամ առաջադրումները չեն սկսվել, իսկ ՔՊ-ն արդեն քարոզարշավն, ըստ էության, սկսել է: Եվ այս հավաքն էլ քարոզարշավի շրջանակներում է:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը փորձեց Արմեն Գրիգորյանի սիրտը շահել, Ալեն Սիմոնյանն՝ անտեսվեց
ՔՊ-ական նախկին պատգամավորը` Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար
Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում համակարգից