27/09/2025

Տուն, գառաժ, կին, զոքանչ, փող` թողեցի ու եկա… Մասիսը կանչեց․ Արմեն Դարբինյան

1991 թվականին Մոսկվայում բավական կոմֆորտային տեղավորվել էի. տուն֊տեղ, կին, զոքանչ (կարգին կին էր ի դեպ, դրանից մի 2 տարի առաջ ես էի ստիպել Երևանյան տունը կոպեկներով վաճառի ու գա միանա մեզ), 07 Ժիգուլի, ավտոտնակ, կոմպյուտերների ներկրման բիզնես, МГУ-ում դասախոսական ու գիտական աշխատանք, ՀՀ Մշտական ներկայացուցչությունում պաշտոն ․․․

Սեպտեմբերի 21֊ը ամբողջությամբ փոխեց աշխարհընկալումս. Ինքս խնդրեցի Բագրատյանին ու Տեր֊Պետրոսյանին միանալ Պետություն կերտելու գործին։

Տուն, գառաժ, կին, զոքանչ, փող` թողեցի ու եկա… ՄԱՍԻՍԸ կանչեց։

Չվհատվեք, Հայեր, ՄԱՍԻՍԸ ՄԻՇՏ ԿԱՆՉԵԼՈՒ Է։

ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ

Արմեն Դարբինյան; ՀՀ նախկին վարչապետ

Կին, զոքանչ, փող` թողեցի ու եկա... Մասիսը կանչեց