27/09/2025

Մի օր գալու է  այդ օրը, որ կարողանալու եմ դառնալ աշխարհի չեմպիոն

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Զագրեբում կայացած աշխարհի առաջնության մասին:

Արսեն Հարությունյանն հայտարարել է, որ այս առաջնությանը շատ լավ մարզավիճակում է եղել. «Ես շատ հանգիստ պատրաստվեցի և ինձ լավ մարզավիճակում էի զգում։ Մի փոքր պակասեց աշխարհի չեմպիոն դառնալու համար, բայց չեմ դադարում մարզվել և համբերատար սպասելու եմ այն օրվան, երբ կհասնեմ այդ հաջողությանը»։

«Մի օր գալու է  այդ օրը, որ կարողանալու եմ դառնալ աշխարհի չեմպիոն»,- նշել է Հարությունյանը: