ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամանը գրում է․
«Պատերազմի մեջ չգտնվող եվրոպական մեծ թվով երկրներ, առանձին նաև ԵՄ-ն, հայտարարել են ռազմական բյուջեների ավելացման մասին:
Ավելին, նրանց որոշ մասը, որոնք պրոֆեսիոնալ բանակ ունեն, քննարկում են պարտադիր ժամկետային ծառայության վերականգնման մասին: Ո՞րն է պատճառը, որ իրական պատերազմի վտանգ չունեցող երկրները ձգտում են սպառազինության արդիականացմանն ու բանակի մարտունակության բարձրացմանը:
Նրանք բոլորը գիտակցում են, որ դիվանագիտական հաջողություններն առաջին հերթին հիմնված են անվտանգության ժամանակակից մեխանիզմների և մարտունակ բանակների վրա:
Իսկ իմաստ ունի՞ գրել, թե ինչ է առաջարկում ՀՀ իշխանությունը ստեղծված իրողությունների պայմաններում` ապավինել թուրք-ադրբեջանական հավաստիացումներին և պարզապես վայելել «խաղաղությունը»:
Բաց մի թողեք
Եռաբլուր գնացողների հոսքը տասնապատիկ կրճատվել է… Տոնոյան
Անցյալի փորձը մեզ ցույց է տալիս՝ կարողացել ենք հաղթահարել՝ կարող ենք նաև հիմա
Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների անգամ կատարողները չեն պատժվել