27/09/2025

Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի ներկայացուցիչը համաձայնել է հարցազրույց տալ

Երևանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» երկօրյա սեմինարը, որին մասնակցում են մի շարք երկրների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը իրենց ներկայությունն են ապահովել նաև պատվիրակներ Ադրբեջանից և Թուրքիայից։

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հաստատել է, որ Ադրբեջանի պատվիրակության կազմում Երևան է ժամանել Մամեդովը, ինչպես նաև ներկա են Թուրքիայի ներկայացուցիչներ։

Նրա խոսքով՝ սեմինարի ընթացքում նախատեսվում է հարցուպատասխանի հնարավորություն, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը համաձայնել է հարցազրույց տալ։