27/09/2025

Ինչ փոփոխություններ են եղել ՔՊ վարչության նոր կազմում. ովքեր են դուրս մնացել և ովքեր՝ ներառվել

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ Համաժողովը, որի օրակարգում ընդգրկված են եղել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության, վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրության հարցերը:

Ինչպես հայտնել ենք՝ հրապարակվել են ՔՊ վարչության, վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրության վերջնական արդյունքները:

Կուսակցության մի շարք կարկառուն դեմքեր ու գործիչներ, որոնք նախորդ համաժողովներում ընտրվել և եղել են վարչության անդամներ, այս անգամ դուրս են մնացել ընտրություններից, փոխարենը՝ ներառվել են նոր կուսակցականներ:

Վարչության նոր կազմում տեղ չի գտել Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, նաև՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Նախորդ վարչության անդամ Վաղարշակ Հակոբյանը ևս դուրս է մնացել ցանկից, իսկ Արփի Դավոյանի թեկնածությունը չի էլ առաջադրվել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը թեպետ բազմիցս հարցազրույցներում նշել է, որ մեծ հույսեր ունի վարչության անդամ ընտրվելու, սակայն նրա օգտին 404 անձ է քվեարկել, ու մեկ քվե չի բավարարել վարչության կազմում հայտնվելու համար:

Վարչության նոր կազմում չեն հայտնվել նաև ԱԺ փոխխոսանկ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը, նրա փոխարեն նշանակված Համբարձում Մաթևոսյանը:

Հիշեցնենք՝ ՔՊ վարչության նոր կազմն ունի հետևյալ տեսքը.

1. Փաշինյան Նիկոլ Վովայի- 826

2. Պապոյան Գևորգ Հարությունի- 707

3. Ալեքսանյան Վահագն Հովիկի- 688

4. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի- 665

5. Կոնջորյան Հայկ Արսենի- 648

6. Հարությունյան Արայիկ Էդուարդի- 625

7. Ռուբինյան Ռուբեն Կարապետի- 606

8. Թորոսյան Արսեն Գևորգի- 596

9. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի- 567

10. Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի- 562

11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի- 527

12. Ղազարյան Ալխաս Աղաբեկի- 513

13. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի- 439

14. Գաբրիելյան Վիլեն Կարենի- 435

15. Հակոբյան Հասմիկ Արմենի- 434

16. Սանոսյան Գնել Հենզելի- 432

17. Ավինյան Տիգրան Արմենի- 422

18. Խաչատրյան Արմեն Էդմոնդի- 420

19. Բաղդասարյան Նազելի Հրաչի- 416

20. Մանավազյան Արուսյակ Լևոնի- 405