Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Զագրեբում կայացած աշխարհի առաջնության մասին:
Արսեն Հարությունյանն հայտարարել է, որ այս առաջնությանը շատ լավ մարզավիճակում է եղել. «Ես շատ հանգիստ պատրաստվեցի և ինձ լավ մարզավիճակում էի զգում։ Մի փոքր պակասեց աշխարհի չեմպիոն դառնալու համար, բայց չեմ դադարում մարզվել և համբերատար սպասելու եմ այն օրվան, երբ կհասնեմ այդ հաջողությանը»։
«Մի օր գալու է այդ օրը, որ կարողանալու եմ դառնալ աշխարհի չեմպիոն»,- նշել է Հարությունյանը:
Բաց մի թողեք
Քամու ուժգնացում, անձրև․ ինչ եղանակ կլինի այս օրերին
Քիմ Քարդաշյանը` տղամարդկանց հետ ժամադրությունների մասին
Սեպտեմբերի 27-ի աստղագուշակ․ Կարևոր խոսակցությունների օր է