27/09/2025

Քանդելը շարունակում է խաղաղության օրակարգի անվան տակ, որովհետև սա հաճելի է լսելը

Մի կողմից անշեղորեն կատարում են Թուրքիայի ներդրած պլանը, հաջորդ կողմից ընտրական առաջարկ-վաճառք են անում ժողովրդին, ասում են՝ տեսեք, Ձեր զավակները պետք է մեկ ու կես տարի ծառայեն:

Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Պետք է ստեղծել Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ, որի հիմքերը կա, որի ներուժը կա և այդ 18-20 տարեկան երեխաները պետք է ծառայեն ըստ մասնագիտությունների, ոչ թե բոլորը պարտավորված գնան առաջնագծում սահման պահեն:

Այսինքն՝ այս մարդը շարունակում է քանդել, շարունակում է խաղաղության օրակարգի անվան տակ, որովհետև սա հաճելի է լսելը: Մարդիկ արու զավակ են մեծացնում և որևէ ծնող չի ցանկանում իր զավակին կորցնել, հետևաբար՝ այս ականջահաճո հայտարարություններով փորձում է վերարտադրվել, բայց չի գիտակցում, որ էլ որևէ մեկն իրեն չի հավատում»,-նշել է նա:

Նաիրի Սարգսյան