27/09/2025

Սեփական որդուն դարձրեց օկուպանտ․ Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Աննախադեպը դա էլ արեց: Իր էսօրվա հայտարարությունների համաձայն Արցախում ծառայություն անցած իր սեփական որդուն դարձրեց օկուպանտ, զավթիչ, տեռորիստ, ով ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս փաստացի մասնակցել է ռազմական գործողությունների Ադրբեջանի դեմ և ի տարբերություն 2020թ-ի արտադրության Փաշինյանի, 2025թ-ի արտադրության Փաշինյանը առերևույթ փաստում է, որ դրա իրավունքը չունենալով իր որդին փաստացի ռազմական հանցագործություն է կատարել:

Հասկանում ա՞, որ ոչ թե բառ առ բառ, այլ տառ առ տառ ա կրկնում արդեն Ալիևյան պրոպագանդայի թեզերը՝ նույնիսկ չխորանալով դրանց մեջ:

Տառացիորեն նույն բանի մեջ է մեղադրում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներին Ալիևը, ինչի մեջ էսօր Փաշինյանը առերևույթ մեղադրեց հազարավոր հայորդիների այդ թվում սեփական որդուն: Էսօր, որ տուն գնաս՝ ասա տղայիդ, թե ինքը ով է, իսկ մյուս տղերքից՝ հեռու»:

Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել էր. «ՏՊԼ, ՍՔ և ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018-ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»:

Սեփական որդուն դարձրեց օկուպանտ