Կապանի օդանավակայանը չորս ամսով կկանգնի` դադարեցվում են Կապան-Երեւան թռիչքները: Պաշտոնապես մեկնաբանում են, որ օդանավը կանգնեցնում են տեխնիկական վերազինման, վեցամսյա շահագործումից հետո դա պարտադիր պահանջ է, իսկ երկրորդ՝ փոխարինող օդանավ չկա:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սա կասկածների տեղիք է տվել, ոմանք կարծում են՝ գուցե սա Ալիեւի հերթական պահանջն է, որ Փաշինյանը խոնարհաբար կատարում է, բայց ԶՊՄԿ-ից, որին պատկանում է ինքնաթիռը մեզ վստահեցրին, որ այս ամենը որևէ կապ չունի ադրբեջանական պահանջի հետ, նշեցին, որ սա հերթական վերազինումն է, որը պարբերաբար՝ մի քանի ամիսը մեկ տեղի է ունենում:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Երեւան-Կապան թռիչքը կատարվել է երկու տարի առաջ` 2023-ի օգոստոսի 21-ին:
Բաց մի թողեք
Սննդի անվտանգության տեսչությունն ինչու է թաքցնում դաբաղի համաճարակը
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է