ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մատենադարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին երեք նախագահներին բանավեճի հրավերին։
Տեր–Պետրոսյանը կրկնել է, որ Փաշինյանը չի հրապարակում Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, որոնք կան իր ձեռքի տակ։ Նա ընդգծել է՝ «թող հրապարակի, վեճը վերջացած կլինի, որովհետև ամեն ինչ ասված է այնտեղ»։
Դիտարկմանը, որ հրապարակելուց հետո Փաշինյանը կարող է իրեն մեղադրել, նա կարճ արձագանքել է. «թող մեղադրի»։

Բաց մի թողեք
Այդ օրից մինչև նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանը փաստացի բոլոր որոշումները կայացրել է միայնակ․ Քարտեզ
Լևոն Տեր-Պետրոսյան․ պետություն կառուցելու դժվարին ճանապարհը և անպատասխան մնացած զգուշացումը․ Տեսանյութ, Լուսանկարներ
Երկու հրաժարականների հետքերով