Վրաստանում բնակվող էթնիկ ադրբեջանցիները դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով բացել ցամաքային սահմանը, որպեսզի մարդիկ կարողանան միմյանց այցելել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։
Խնդրագիրը նախաձեռնել է վրացի իրավապաշտպան Սամիրա Բայրամովան, ով ասել է, որ իր աչքերով տեսել է, թե ինչպես են մարդիկ լաց լինում Ադրբեջանի հետ սահմանին՝ չկարողանալով այցելել իրենց հարազատներին։
Բայրամովան ասում է, որ Ալիևին ուղղված կոչին աջակցել է նաև Ադրբեջանում վրացական սփյուռքը։
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020 թվականի մարտի 24-ից։ Բաքուն հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված կարանտինային ռեժիմը կպահպանի «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։
Հատուկ կարանտինային ռեժիմի վերջին երկարաձգումը հունիսի 23-ին երկրի նախարարների կաբինետի որոշմամբ կայացվել է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 2-ը։
Այս ընթացքում Վրաստանից Ադրբեջան ճանապարհորդությունը հնարավոր է եղել միայն օդային ճանապարհով։

Բաց մի թողեք
Ուկրաինական ուժերը հարվածել են կենտրոնական Ռուսաստանի «խոշոր» լոգիստիկ կենտրոններին
ԱՄՆ-ն հարվածների 7-րդ գիշերն է սկսում, քանի որ Իրանը հարձակվում է ռազմական օբյեկտների վրա
Կոտրել են երկրի նախագահի կայքն ու պահանջում են 320 հազար դոլար․ Լուսանկար