27/09/2025

ՌԴ-ին տնտեսական ծանր «հարված» է սպասվում. Ի՞նչ է վճռել ԵՄ-ն

Եվրամիությունը նախատեսում է մինչև 2027 թվականը ընդմիշտ հրաժարավել ռուսական էներգետիկ ռեսուրսների գնումներից։ 

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո։

«Մինչև 2027 թվականը Եվրոպան ընդմիշտ կշրջի ռուսական էներգակիրների էջը», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Ըստ Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել «արագորեն կրճատել Ռուսաստանի եկամուտները [ռուսական] էներգետիկ ոլորտից»։