ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ
«Մեր ժողովրդին անուն ու պատիվ են բերելու ոչ թե քաղաքական գործիչները, այլ արվեստում, գիտության և կրթության ասպարեզում աչքի ընկած տաղանդավոր հայ անհատները»։
Մոտավորապես այսպիսի ուղերձ է հայրենակիցներին հղել մեծ բարերար Սամվել Կարապետյանը կալանավայրից։
Սա բոլորովին նոր մոտեցում է Հայաստանի Հանրապետության զարգացման և բարգավաճման ճանապարհին։
Հայաստանը զավթած փոքրիկ խմբակը բացի պառակտիչ գործունեությունից, յոթ տարի շարունակ ոչինչ չարեց Հայաստանի ինտելեկտուալ զարգացման համար, ընդհակառակը վերացրին գիտությունը, կրթությունը և արվեստը խթանող բոլոր տեսակի մրցանակներն և աջակցության աղբյուրները, խարխլեցին գիտությունների ակադեմիան, կրթական համակարգը։
Հիմա էլ «Ակադեմիական քաղաք» անվան տակ սպառնում են հիմնահատակ կործանել բարձրագույն կրթության համակարգը։ Իրենց ոչ այնքան հետաքրքրում է Հայաստանի կրթական համակարգի զարգացումն, այլ մայրաքաղաքի սրտում գտնվող ինստիտուտների և համալսարանինների շենքերը, որոնք իրենց անձնական շահի համար անգնհատելի չալաղաջ են։
Ես հավատում եմ Սամվել Կարապետյանի մտահղացմանը։
Աստված օգնական։
Լեւոն Ջավախյան
Բաց մի թողեք
Եռաբլուր գնացողների հոսքը տասնապատիկ կրճատվել է… Տոնոյան
Անցյալի փորձը մեզ ցույց է տալիս՝ կարողացել ենք հաղթահարել՝ կարող ենք նաև հիմա
Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների անգամ կատարողները չեն պատժվել