27/09/2025

Նորաբացում մտել են չինացիների տուն ու հափշտակել 40 հազար ԱՄՆ դոլար

Երեկ՝ սեպտեմբեի 24-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաբաց գյուղի տներից մեկում, որտեղ օտարերկարցիներ են բնակվում, գողություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում 4 հոգի այցելել են Նորաբաց գյուղի Երևանյան 3-րդ նրբանցքի տներից մեկը։ Այնտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են Չինաստանի Հանրապետության քաղաքացիներ, թակել են դուռը և երբ նրանք բացել են, այդ անձինք հրել են նրանց, ներս մտել, նրանց փակել մեկ այլ սենյակում, իսկ սենյակներից մեկից գողացել ննջասենյակում պահվող 40 հազար ԱՄՆ դոլար, ապա դիմել փախուստի:

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: