27/09/2025

Փաշինյանն իր թիմակիցներին մի շան տեղ էլ չի դնում Ինստագրամում

Սոցցանցերում «ապրող» Նիկոլ Փաշինյանը ինստագրամում 514 հազար հետևորդ ունի:

Նա գրեթե ամեն օր սոցիալական ցանցերում հրապարակումներ է անում։ Հետաքրքիր է, թե 514 հազար հետեւորդ ունեցող Փաշինյանն ինստագրամում ում էջին է հետեւում:

Պարզվում է՝ վարչապետը հետեւում է ընդամենը 2 էջի, մեկը կնոջ՝ Աննա Հակոբյանի պաշտոնական էջն է, մյուսը՝ իրենց տան շան էջն է, որը կառավարում են դուստրերը՝ Մարիամը եւ Շուշանը։

Այո, մի զարմացեք` Փաշինյանների շունն ինստագրամում էջ ունի` 2065 հետեւորդով: Ստացվում է, որ նա անգամ իր հավատարիմ թիմակիցներին շան չափ ուշադրություն չի արժանացնում, հետեւում է շան, բայց ոչ իր նշանակած պաշտոնյաների, իր թիմակիցների էջերին։