27/09/2025

ՔՊ-ն աղքատացել է, երբ նա չի վճարել 30 հազար դրամ անդամավճարը

ՔՊ համագումարին կուսակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի չմասնակցելը, պարզվեց, պարզունակ բացատրություն ունի` նա չի վճարել 30 հազար դրամ անդամավճարը:

Սա պատճառ դարձավ, որ ուսումնասիրենք  ՔՊ կուսակցության 2024թ ֆիզիկական անձանց դրամական նվիրատվությունների ցանկը:

Պարզվեց, որ կուսակցությանը նվիրատվություն են արել ոչ միայն տարբեր ոչկուսակցականներ, այլեւ հենց կուսակցության անդամներ, օրինակ` Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ով այժմ  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամ է եւ ենթադրաբար ստանում է բավականին բարձր աշխատավարձ, որի մի մասը, փաստորեն, «հետ է վերադարձնում ՔՊ գանձարան»:

ՔՊ-ի նվիրատուների ցանկում առկա տվյալների համաձայն՝ նա 2024 թվականին 3 անգամ փոխանցել է 600 հազարական դրամ գումար՝ որպես նվիրատվություն: Նկատենք, որ շատերը (այդ թվում՝ Հասմիկ Ղազարյանը, Տարոն Դալալոյանը, Գագիկ Աբաջյանը, Տիգրան Համբարձումյանը, Արմեն Ավետյանը, Ռուստամ Գասպարյանը) վճարել են 10.000-ից 39.000 դրամ:

Փաստորեն ՔՊ-ն էլ կոնկրետ եկամուտ ունի ԶՊՄԿ-ի` պետությանը բաժնետոմսեր նվիրելու հանգամանքից։

Ռաֆայել Մուրադյան