26/09/2025

Փարաքարի համայնքապետի uպանության գործով ձերբակալված կա․ պաշտոնական

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։

«Մերձավանի սպանության դեպքով կա ձերբակալված անձ, կատարվում է խուզարկություն: Բազմաթիվ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ ենք իրականացրել։ Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը: Զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ անձ մոտեցել, կրակ է բացել և դիմել փախուստի:

Վիրավորում է ստացել Արծրուն Գալստյանը: Վերջինս արդեն գիտակցության է եկել, հարցաքննվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին, հղում անելով սեփական տեղեկություններին, հայտնել էր, որ հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվեց ընտանիքի ընկերը: Միջադեպի հետևանքով զոհված Գրիգոր Օհանյանի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը, մանրամասներ էր հայտնել՝ ասելով, որ զինված հարձակմանը նախորդել է կոնֆլիկտ գյուղի տղաների միջև, իսկ տան վրա կատարված զինված հարձակումը նախապես ծրագրված է եղել: