Մինչ Աննա Հակոբյանը Չինաստանում կրթվում է, նրա «Կրթվելը նորաձեւ է» լոզունգը շարունակում է Հայաստանի մարզերում հաղթարշավը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Վերջերս նոր բիլբորդ է հայտնվել Արարատում` «Կրթվենք եւ հարստանանք», ներքեւի հատվածում՝ «Միացիր շարժմանը»։
Այդպիսի ցուցապաստառներ կախված են գրեթե բոլոր մարզերում: Մեզ հետաքրքրեց՝ գովազդի համար «Իմ քայլը» հիմնադրամը վճարո՞ւմ է համայնքապետարաններին։ Արարատի ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետիսյանին հարցրինք` արդյոք վճարե՞լ են գովազդի համար։
Նա նախ զարմացած հարցրեց` որտե՞ղ է փակցված, ասացինք` իր ղեկավարած քաղաքում․ տպավորություն էր, որ քաղաքապետն առաջին անգամ մեզնից է լսում այդ մասին:
Լսեց ու ասաց` գրավոր ուղարկեք հարցերը։
Բաց մի թողեք
Ոչ Վալոդյա Գրիգորյանը, ոչ նրա եղբայրը կապ չունեն այդ սպանության հետ, անմտություն է այն վարկածը, որ վենդետա է տեղի ունեցել
Տեր-Պետրոսյանի անգամ մի քանի բառից բաղկացած միտքը փոթորկում է ողջ քաղաքական դաշտը
Վալոդիայի հաղթանակը մնացել էր իշխանության կոկորդին