«ՔՊ վարչության ընտրությունները, ասում են, ԱԺ պատգամավոր, ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանին էլ են իջեցրել «օդերից», ինչպես մի շարք այլ ՔՊ-ականների։
«Հրապարակ» թերթը գրում է. Փաշինյանի աջ ձեռքը, որը նաեւ նրա թերթի, ընտանիքի ու ՔՊ-ի գանձապահն է երկար տարիներ, մինչեւ վարչության ընտրությունները թե՛ խմբակցությունում, թե՛ կուսակցությունում ամենաազդեցիկ մարդկանցից էր, «ռուլիտ էր անում» շատ ներկուսակցական, ներիշխանական պրոցեսներ, ղեկավարում էր ՔՊ-ական կանանց:
Շատերը կասկած չունեին, որ Փաշինյանի շնորհիվ նա ընտրություններին բարձր ձայներ է ստանալու։ Սակայն 1000-ին մոտ պատվիրակներից նա ընդամենը 308 ձայն է ստացել եւ վարչության կազմում կարողացել է ընդգրկվել միայն կանանց քվոտայի շնորհիվ` 316 ձայն ստացած Սասուն Միքայելյանին դուրս մղելով։
ՔՊ-ում ասում են, որ նա «մանթրաժի» մեջ է, եւ դա նաեւ նշանակում է, որ Փաշինյանը բավարար հեղինակություն չունի կուսակցությունում, հազիվ իր հարցերն է կարողանում լուծել, իսկ նրա մերձավորներին անգամ մարդիկ ձայն չեն տալիս, որովհետեւ առաջնորդի կամքն այլեւս որոշիչ դեր չի խաղում։
Բաց մի թողեք
Ոչ Վալոդյա Գրիգորյանը, ոչ նրա եղբայրը կապ չունեն այդ սպանության հետ, անմտություն է այն վարկածը, որ վենդետա է տեղի ունեցել
Տեր-Պետրոսյանի անգամ մի քանի բառից բաղկացած միտքը փոթորկում է ողջ քաղաքական դաշտը
Վալոդիայի հաղթանակը մնացել էր իշխանության կոկորդին