27/09/2025

Ղարաբաղը հավերժ Ադրբեջան է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ի՝ Ադրբեջանում Հիշատակի օրվա կապակցությամբ իր սոցիալական ցանցի էջում գրառում է կատարել։

«Մեր բարեկամ, եղբայր և սիրելի Ադրբեջանի հիշատակի օրը ես հարգանքի տուրք եմ մատուցում մեր նահատակների հիշատակին, ովքեր հերոսաբար ազատագրել են Ղարաբաղը և Ադրբեջանի օկուպացված հողերը, և իմ հարգանքն եմ հայտնում մեր վետերաններին։

Ղարաբաղը հավերժ Ադրբեջան է», – ասվում է հաղորդագրության մեջ։