27/09/2025

Արփինե Սարգսյանն անձամբ է ղեկավարում Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանության գործով իրավապահների աշխատանքները

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այս պահին գտնվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում, սա այն բաժինն է, որը պատասխատավություն է կրում Մերձավանում օրեր առաջ տեղի ունեցած արյունալի սպանությունների համար։

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ նրա ընկերոջ` Կարեն Աբրահամյանի սպանությունից հետո Արմավիրի ոստիկանության բաժնից ղեկավար անձինք ազատվեցին աշխատանքից, ըստ ամենայնի, կանխարգելիչ գործողություններ չանելու hամար։

Դեպքի առավոտյան Արփինե Սարգսյանը առավոտից Վաղարշապատի ոստիկանության բաժնում էր, նա անձամբ էր ղեկավարում Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանության գործով իրավապահների աշխատանքները։

Տեղի ունեցած ողբերգությունը հերթական անգամ  ցույց տվեց` ՆԳՆ֊ն ձախողել է աշխատանքներում։