28/09/2025

Սպանված Մասիս Ասատրյանը 39 տարեկան էր, ունի երեք երեխա, սպանողը ձերբակալվել է. Լուսանկար

Արմավիրի մարզում կրակոցներից հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը հիվանդանոցում մահացել է: 

Արաքսում սպանված Մասիս Ասատրյանը 39 տարեկան էր։

Նա ամուսնացած էր, ուներ երեք երեխա՝ մեկ տղա և երկու աղջիկ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հատնել էինք՝ կրակոցներ են հնչել Արմավիրում։

Լարված իրավիճակ է ստեղծվել Արաքս գյուղում: Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա։

Ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ հրազենի գործադրմամբ միջադեպի ահազանգ է ստացվել:

«Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ:

Հանգամանքները պարզվում են»,-նշել են նախարարությունից:

Blog Image

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղում կրակոցներ են հնչել։ Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ, ԶԼՄ–ների տեղեկություններով, մահացել է։
Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։