15/10/2025

ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին. Քելլոգ

ԱՄՆ-ն դեմ չէ և թույլ է տվել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի խորքերին հարվածներ հասցնել, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։

Fox News-ի լրագրող Ջեքի Հենրիխը Քելլոգից հարցրել է, թե արդյո՞ք Թրամփի դիրքորոշումն այն է, որ «Ուկրաինան կարող է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին, և որ դա թույլատրվել է նախագահի կողմից»։

Քելլոգը պատասխանել է, որ դատելով Թրամփի, փոխնախագահ Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններից՝ պատասխանն է՝ այո։

Նա նաև հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թրամփի հետ հանդիպման ժամանակ խնդրել է Ուկրաինային փոխանցել հեռահար Tomahawk թևավոր հրթիռներ, սակայն դրանց վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։