Մոլդովայի ընդդիմությունը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ-Նովոստին, հայտարարել է մոլդովացի ռուսաստանաբնակ գործարար և քաղաքական գործիչ Իլոն Շորը, որ Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվում է կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով:
Շորը հայտարարել է, որ ընդդիմությունը քվեարկության արդյունքները կբողոքարկի ազգային և միջազգային դատական ատյաններում: Նո Մոլդովայի քաղաքացիներին կոչ է արել բողոքի և անհնարազանդության ակցիաներ իրականացնել:
Ռուսաստանյան մամուլը Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները, որտեղ հաղթել են եվրոպամետ ուժերը, չի գնահատում թափանցիկ և արդար: Հատկապես մատնանշվում է, որ Մոլդովայի ԿԸՀ-ն Ռուսաստանում և Մերձդնեստրում քիչ ընտրատեղամասեր է ստեղծել, որպեսզի քաղաքացիները «հնարավորություն չունենան քվեարկելու հօգուտ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների»:
Դատելով քվեարկության մասնակից ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների ինքնությունից, նրանք կամ սոցիալիստներ են կամ նախկին կոմունիստներ: Այս իմաստով Մոլդովան, իրոք, քաղաքակրթական ընտրություն է կատարել:
Այդուհանդերձ, քվեարկության մասնակիցների շուրջ քառասուն տոկոսը կողմ է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքին: Մոսկվան փաստացի Մոլոդովայի ընտրությունները չի ճանաչում:
Այս մոտեցումն, ըստ երևույթին, Մոլդովայի ներքին կյանքում օգտագործվելու է «ազգային-հայրենասիրական ուժերի համախմբման» կարգախոսով: Լարվածության հավանական օջախ կարող է լինել Գագաուզիայի ինքնավարությունը, որտեղ ռուսամետ տրամադրությունները գերիշխում են:
Չի բացառված, որ իրավիճակ լարվի նաև Մերձդնեստրում: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ռուսաստանյան մամուլը տեղեկություն է տարածել, որ Մոլդովան Ռումիանիայի սահմանից մինչև Օդեսա նոր ավտոմայրուղի է կառուցում, որպեսզի Ուկրաինայի ռազմական մատակարարումների լոգիստիկան այլընտրանք ունենա:
Բաց մի թողեք
Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»
Ինչպե՞ս է Էրդողանը մարսելու նոր «սուր մանանեխը»