«Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար գործնական քննություն:
Ոստիկանական համազգեստով մարդ չկա: Քննությունն ընդունում են քաղաքացիական հագուստով, փնթի, անթրաշ, առանց անվանաքարտի (բեյջի), տարօրինակ արտաքինով ինչ-որ անձինք: Քննությանը մասնակցելու համար վճարվում է շուրջ 14 000 ՀՀ դրամ:
Գրեթե բոլորը քննությունից «կտրվում են»: «Գիծը տրորեցիր», «60 կմ|ժ արագության փոխարեն 57 կմ|ժ արագությամբ ես վարում», «վարելուց առաջ յուղը չստուգեցիր» և այսպես շարունակ:
Մեծ հաշվով, ճիշտ են վարվում տարօրինակ արտաքինով քննություն ընդունողները: Վարորդական իրավունքի վկայական ստացողը պարտավոր է լավ պատրաստված լինել, սակայն …
Այդ ովքե՞ր են քննություն ընդունողները, ինչու՞ քննությունից «կտրվողին» չի տրամադրվում մերժման վերաբերյալ վարչական ակտ, որտեղ ներկայացված լինի մերժման պատճառը և, ի վերջո, մերժողի անուն-ազգանունը:
Դա էլ մի կողմ: Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունն իրական զավեշտի է վերածվել: Եվ խնդիրն ամենևին փնթի, անթրաշ, առանց անվանաքարտի (բեյջի), տարօրինակ արտաքինով անձինք չեն: Զավեշտն այլ հարթության մեջ է:
Քննություն ընդունողները «պատահմամբ» մոռացել են, թե որ պետությունում ենք ապրում: Ինչպե՞ս կարելի է քաղաքացուն «կտրել» քննությունից ավտոմեքենան 60 կմ|ժ-ի փոխարեն 57 կմ|ժ վարելու համար այն դեպքում, երբ մերօրյա Երևանում դե ֆակտո հնարավոր առավելագույն արագությունը ~40կմ|ժ է:
Կամ` ի՞նչ է նշանակում «գիծ տրորել» այն դեպքում, երբ Երևանում վարորդները շատ անգամ հրաշքով են փրկվում բաց լյուկերից և խորը փոսերից: Գիտե՞ն դրա մասին փնթի, անթրաշ, առանց անվանաքարտի (բեյջի), տարօրինակ արտաքինով անձինք, որոնք քննություն են ընդունում: Իհարկե, գիտեն:
Այդ դեպքում, ինչո՞ւ են նրանք մարդկանցից պահանջում այն, ինչն անհնար է կատարել և այն, ինչը հենց իրենք չեն կատարում:
Ասում են, որ վարորդական իրավունքի վկայականը հիմնականում տրվում է 3-րդ քննությունից հետո: Այսինքն, մարդիկ 3 անգամ վճարում են 14 000 դրամ, ընդհանուր` 42 000 դրամ: Արդյո՞ք նպատակը հենց գումար ստանալը չէ: Չգիտեմ: Գիտեմ միայն, որ սա է Նիկոլ Փաշինյանի երազած «Իրական Հայաստանը»»:
Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան ֆեյսբուքյան գրառումը
Բաց մի թողեք
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները
Հայտնի են հոգևորականների անունները, որոնք տարվել են քննչական բաժիններ