15/10/2025

«Wizz Air» ավիաընկերությունը պաշտոնապես բազավորվեց Զվարթնոց օդանավակայանում

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ հունգարական «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին «Wizz Air» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Թիշները, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԷՆ Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը և այլ պաշտոնատար անձինք:

«Զվարթնոց» օդանավակայանում կբազավորվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում:

Այսօրվանից սկսած ավիաընկերությունն առաջարկում է 8 նոր ուղղություններ դեպի Եվրոպա՝ Պրահա (մեկնարկել է), Համբուրգ (մեկնարկել է), Նեապոլ (մեկնարկել է), Փարիզ Բովե (հոկտեմբերի 2-ից), Պաֆոս (հոկտեմբերի 2-ից), Բարի (հոկտեմբերի 26-ից), Բուխարեստ (հոկտեմբերի 26-ից), Մեմինգեն (հոկտեմբերի 28-ից):

Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 16 ուղղություններով դեպի 9 երկիր:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված:

Այս պահին Wizz Air ընկերությունը զբաղեցնում է Հայաստանի ավիացիոն շուկայի 21%-ը։

Հայաստանում արդեն պաշտոնապես գործում է Wizz Air ավիաընկերությունը: Wizz Air Hungary-ի գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշները տեղեկացրեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առայժմ կտեղակայվի 2 ինքնաթիռ։

Управляющий директор Wizz Air Роланд Тишнер на пресс-конференции, посвященной официальному открытию базы Wizz Air (1 октября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2025
Նա հավելեց, որ ընկերությունն ունի ինչպես Երևանից, այնպես էլ Գյումրուց թռիչքների ընդլայնման և ավելացման ծրագրեր։ Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում ունեն հարյուրավոր թափուր աշխատատեղեր, տասնյակ հայ մասնագետներ արդեն աշխատում են Wizz Air-ում:
Իր հերթին «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի տնօրեն Մարսելո Վենդեն նշեց, որ Գյումրու օդանավակայանը պատրաստ է և համապատասխանում է միջազգային չվերթերի ընդունմանը: Նրա խոսքով՝ նույնիսկ եվրոպական շատ քաղաքներում կան օդանավակայաններ, որոնք զիջում են Գյումրու «Շիրակին»։
Директор ЗАО Международные аэропорты Армения Марсело Венде на пресс-конференции, посвященной официальному открытию базы Wizz Air (1 октября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2025

Նրա խոսքով՝ նպատակ է դրված հասնել տարեկան 3 մլն այցելուի, իսկ դրա համար կարևոր է ուղիղ ավիափոխադրումների առկայությունը։ Այս համատեքստում նախարարը կարևորեց Հայաստանում գործող ավիաընկերությունների սուբսիդավորման մասին կառավարության որոշումը:

«Հայկական ավիաընկերությունները նույնպես կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Կանոնները հավասար են բոլորի համար։ Կառավարությունը ծրագրում է այդ նպատակի համար ծախսել 3 մլրդ դրամ (7,5 մլն դոլար), բայց դա չնչին գումար է այն շահույթի համեմատ, որը մենք նախատեսում ենք ստանալ զբոսաշրջային այցելություններից», – նշեց Պապոյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 6 երկրներից՝ Իտալիայից (Նեապոլ և Բարի), Գերմանիայից (Մեմինգեն, Համբուրգ), Կիպրոսից (Պաֆոս), Ֆրանսիայից (Նիցցա), Չեխիայից (Պրահա), Հունգարիայից (Բուդապեշտ) դեպի Հայաստան միաժամանակ 8 նոր ուղղությունների գործարկման մասին:
Այսպես, հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն Երևանից Պրահա և Համբուրգ, հոկտեմբերի 2-ից՝ Նիցցա և Պաֆոս, հոկտեմբերի 15-ից՝ Նեապոլ, հոկտեմբերի 26-ից՝ Բուխարեստ և Բարի, հոկտեմբերի 28-ից՝ Մեմինգեն չվերթերը։ Ընդհանուր առմամբ` ընկերությունը թռիչքներ կիրականացնի 17 ուղղություններով։

Շնորհավորում ենք և մաղթում շարունակական հաջողություններ և անվտանգ թռիչքներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ կրկին անդրադառնալով հայկական ավիացիոն շուկա WizzAir-ի մուտքին:

«WizzAir-ը բազավորվում է Հայաստանում։ Սա կարևոր լուր է Հայաստանի համար և Կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարևոր ձեռքբերում։

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն աշխարհով ճամփորդելու հնարավորություն ունենան, և WizzAir-ի նման ավիաընկերությունները բացում են այդ հնարավորությունները սոցիալական ամենալայն շերտերի համար։

Ճամփորդելը, աշխարհը տեսնելն առաջին հերթին ինքներս մեզ ճանաչելու, մեր բոլոր առավելություններն ու թերությունները տեսնելու միջոց է։ Ճամփորդելը, այդ ընթացքում ձեռք բերած իմացությունը ռեսուրս են, որը պետք է ներդրվեն Հայաստանի զարգացման մեջ։

Բարի ճանապարհ և տպավորություններով հարստացած բարի վերադարձ, սիրելի՛ հայրենակիցներ։

Հ․Գ․ Այս համատեքստում, իհարկե, շատ կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը, որի շուրջ բանակցությունները գտնվում են ինտենսիվ փուլում»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք՝ «Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան։ Այսպիսով, առաջին անգամ Գյումրիից կանոնավոր չվերթ է իրականացվում դեպի ԵՄ անդամ երկիր։