15/10/2025

Նարեկ Օհանյանին մեղադրանք է ներկայացված ոչ թե օժանդակելու, այլ հանցանքն անմիջականորեն կատարելու համար․ փաստաբան

Մերձավանի սպանության դեպքերով ՀՀ ՔԿ նախագահը երկու օր առաջ հայտարարել է, որ Նարեկ Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում առերևույթ հանցանքին օժանդակելու համար։

Այս մասին գրել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության համար մեղադրվող Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Կրկնում եմ՝ օժանդակելու համար, այլ ոչ հանցանք անմիջականորեն կատարելու։

Ողբերգական դեպքից անցել է ութ օր և ի հեճուկս ՔԿ նախագահի հայտարարության, Նարեկ Օհանյանին առ այս պահը մեղադրանք է ներկայացված ոչ թե առերևույթ հանցանքին օժանդակելու, այլ հանցանքն անմիջականորեն կատարելու համար։

Ավելին՝ Դատարանը առկա է համարել Նարեկ Օհանյանի կողմից սպանությունները անմիջականորեն կատարելու հիմնավոր կասկածը և կալանքի միջնորդությունը բավարարել նաև այդ հիմքով։

Այսպիսով, ըստ ՔԿ նախագահի հայտարարության՝ Նարեկ Օհանյանը միայն օժանդակող է, սակայն այս պահին նա կալանքի մեջ է գտնվում որպես հանցանքն անմիջականորեն կատարող։ Ինչպե՞ս, չգիտեմ»: