15/10/2025

Սպասվում են անձրև ու մառախուղ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, մի քանի օր անց՝ կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ցերեկը, 2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևանում՝ հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։