Առողջություն էջում որոշեցինք անդրադառնալ փոքրիկ բժշկական կենտրոններին, վերջին տարիներին դրանք խիստ շատացել են մեր թաղամասում՝ Հրաչյա Ներսիսյան փողոցում, ինչ են անում, ինչով են զբաղվում` առողջապահությամբ, թե՝ բժշկությամբ։
Ու առաջին կանգառը Puls Med – Պուլս Մեդ-ում էր` զուտ պատահականության սկզբունքով, մեր լրագրողուհիներին խնդրեցինք անցնել ու գրառել անունները, այնուհետ՝ փորձեցինք փնտրել համացանցում, և ահա այս կենտրոնի ու տնօրեն Անի Աբովյանի մասին բավական իմֆորմացիա կար, հետաքրքրեց՝ ով են, ինչով են զբաղվում ․․․
Հանդիպումն՝ ինչպես միշտ, կայացավ հյուրընկալ հարկի ներքո՝ կլինիկայում։ Առաջին հարցով՝ տիկին Անի Աբովյանին խնդրեցի ներկայացնել Պուլս Մեդ բժշկական կենտրոնը, ինչ բուժծառայություններ են մատուցում։ Նա պատմեց, որ բազմապրոֆիլ կենտրոն են, զբաղվում են հիմնականում սիրտ – անոթային խնդիրների լուծմամբ և հարակից այն խնդիրներով, որոնք կարող են կապ ունենալ վերընշվածների հետ․ «Նաև՝ շատ պրոֆեսիոնալ կերպով զբաղվում ենք հոդային շեղումներով։ Լինելով հատկապես անոթային խնդիրներով զբաղվող բուժկենտրոն, մենք շատ նորարարական մեթոդներ ենք կիրառում, օրինակ, վարիկոզ հիվանդության լազերային վիրահատություններ ․․․ Այն կարող է լինել չափազանց մինի ինվանզիվ, երբ ոչ կտրում ենք, ոչ՝ կարում, այլ կատարում ենք էպիդուրալ կարգով՝ առանց որևէ անզգայացման, միայն տեղային, ինչպես ատամնաբույժներն են աշխատում»։
Ինչպես շեշտեց Անի Աբովյան ԱՁ տնօրեն Անի Աբովյանը․ «Շատ անգամ մեծ բժշկական կենտրոններ կան, որտեղ լազերային միջամտություններն էլ կատարում են կտրվածքներով ու կարերով։ Իսկ մեր պացիենտները 20 – 30 րոպե տևող վիրահատությունից հետո մոտ այդքան ժամանակ էլ անցկացնում են կլինիկայում և՝ կարողանում են իրենց ոտքով գնալ տուն կամ աշխատանքի։ Վիրահատություններն ինքս եմ կատարում, որպես անոթաբան»։
Այնուհետ՝ Անի Աբովյանը սկսեց թվարկել էլի բազմաթիվ ու բազմապիսի բժշկական միջամտություններ ու այդ բոլորը փոքրիկ, ստորգետնյա, նկուղային պայմաններում։ Տեսնես՝ հսկա բժշկական կենտրոնների սեփականատերերի կամ՝ այն ղեկավարողների, հնչեղ անուններ ունեցող բժիշկ – դոկտոր պրոֆեսորների խելքը չի հասնում, որ միայն մեկ փոքրիկ նկուղում կարելի է այդքան շատ բուժծառայություններ մատուցել, ինչն էլ, ներեցեք, առաջացրեց մեր զայրույթը, ու ստիպված էի նետել, թե՝ երևի գյուղացիներն են ձեր հիմնական պացիենտները, ու նրանց հեշտ է խաբե՞լը՝ ֆանտաստիկա եք ներկայացնում ընդամենը ԱՁ-ի մակարդակում։
Հարցրեցի նաև՝ ինչու Պուլս մեդ, արդյոք պարզապես հիշվող ու բոլորին ծանոթ անվանման վրա է շեշտադրությունը, որ մնա մարդկանց հիշողության մեջ, սակայն պատասխանը ոչ համոզիչ էր ու բժշկուհին շարունակում էր ներկայացնել իրենց բազմապրոֆիլ ծառայությունները․ «Մենք աշխատում ենք բժշկական վերջին ուղեցույցներին համապատասխան ․․․»։
Առաջարկեցի այդ ամենի մասին դատել հանրության տեսանկյունից, Երևանում գործում են հսկա կլինիկաներ, հարևանությամբ՝ Երևան, Իզմիրլյան ԲԿ-ներ և այլն ու այսքան փոքր Պուլս Մեդը, ինչպես կողմնորոշվի քաղաքացին ում դիմել՝ հսկա ԲԿ-ների Անոթաբանության բաժանմունքներ, թե՝ օրինակ ձեզ։ Ինչպես հայտնեց Անի Աբովյանը․ «Մենք մեր մանրամասները ներկայացնում ենք սոցիալական ցանցերով, հեռուստատեսային գովազդով, սակայն հիմնականում պացիենտն է պացիենտ բերում, իսկ 95 – 99 տոկոսը հեռանում են գոհ։ Մասնագետների որակական հատկանիշներն ու բժշկական միջավայրը Հայաստանում լայն է, դժվար է կողմնորոշվելը, սակայն ես խորհուրդ եմ տալիս հետևել մեր պացիենտների օրինակներին, որոնց մասին խոսում ենք հեռուստատեսությամբ, իսկ գյուղերում դեռ սովորություն ունեն տեղեկատվություն ստանալ հեռուստացույցից»։
Ինչին հետևեց մեր բացահայտումը, թե ինչպես են գործում ու բիզնես անում․ «Դե, հասկացա, շրջանների բնակչությանը, գյուղացիներին հեշտ է խաբելը՝ բժշկական տերմիններ օգտագործելով ու անընդմեջ նորարական մեթոդները շեշտադրելով»։
«Շատ սխալ եմ համարում ձեր գնահատականը, որ այդ մենք ենք խաբում պացիենտներին։ /՞/ Պացիենտը գալով այստեղ ռեալ ստանում է իր խնդրի պատասխանները ու, եթե ցանկանում է, նաև՝ բուժումները»,- եղավ տնօրեն – բժշկուհու պատասխանը։
Հարցրեցի նաև, թե ունեք կարգախոս, որով առաջնորդվում եք, ու Անի Աբովյանից բուժծառայությունների ցանկի պես երկար պատասխան ստացանք․ «Ավելի հեշտ է ցանկացած հիվանդություն բուժել իր՝ նախնական փուլում, քանց սպասել մինչև բարդանա և բուժել բարդացումների փուլում, ավելի երկարատև ու ավելի թանկ»։
Որ ասում եմ հռչականուն բժիշկները սովորելու բան ունեն, հո, իզուր չէ, պատկերացրեք պաստառ, որտեղ գրված է յոթ տառ անուն՝ Պուլս Մեդ ու այսքան երկար կարգախոս 🙂
Հ․Գ․ Ի դեպի կարգով, որ կապ չունի Պուլս Մեդի հետ․ Երբ խորհրդարանում մի ամբողջ գլխադասային Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար է առաջադրվում ընդամենը երբեմնի բուժքույր, միայն թե ՔՊ լինի, ով անգամ բարձրագույն կրթություն չունի, ապա թերևս Առողջապահության մասնագիտությամբ մենեջեր նախարարի պայմաններում, դեռ լավ է բազմազանությունը։
Բաց մի թողեք
Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին․ Լուսանկար
Հպարտության հետ զուգահեռ՝ երեխաների ուղեկիցն է անսահման կարոտը. կապիտան Արսեն Ահանյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. Լուսանկարներ
Սամվել Կարապետյանի դատական նիստը արագացրել են, որ ակցիան դատարանի մոտ չկայանա․ Լուսանկար