15/10/2025

Գերմանիան հոկտեմբերի 3-ին նշում Է Միասնության օրը․ Լուսանկարներ

ԵՄ հիմնադիր պետություններից Գերմանիան հոկտեմբերի 3-ին նշում Է Միասնության օրը: Շնորհավորանքներս Գերմանիայի Դաշնային հանրապետության քաղաքացիներին ․․․

Գերմանիայի միասնության օրը ԳԴՀ-ի եւ ԳՖՀ-ի միավորման ազգային տոնն Է: ԳԴՀ-ի եւ ԳՖՀ-ի միավորման պայմանագիրը 1990 թվականի օգոստոսի 31-ին ստորագրել են Երկրոդ համաշխարհային պատերազմում չորս դաշնակից երկրների ներկայացուցիչները:

Պայմանագրի համաձայն՝ մինչ այդ Գերմանիան ղեկավարող երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, դադարեցրել են իրենց իրավունքների եւ պատասխանատվության գործողությունը ԳԴՀ-ի եւ ԳՖՀ-ի կառավարման նկատմամբ: ԳԴՀ-ի եւ ԳՖՀ-ի միավորման պայմանագիրը հոկտեմբերի 3-ը հայտարարել Է պաշտոնական տոնական օր:

1990 թվականին Գերմանիայի վերամիավորումից հետո միասնության տոնը ծրագրվել էր նշել նոյեմբերի 9-ին` Բեռլինի պատի փլուզման օրը։ Սակայն քանի որ այդ օրը կապված էր Գերմանիայի պատմության մութ էջերի հետ, նոր պետությունը տոնը տեղափոխում է հոկտեմբերի 3` գերմանական երկու պետությունների վերջնական միավորման օրը։ Հոկտեմբերի 3 ամսաթիվը նշվեց Գերմանիայի միավորման համաձայնագրի երկրորդ կետում, որը 1990 թվականի օգոստոսի 31-ից ուժի մեջ մտավ` դառնալով Գերմանական միասնության օրը նշելու նոր ամսաթիվ։ (գերմ.՝ Tag der Deutschen Einheit):

Այժմ հոկտեմբերի 3-ը հանդիսանում է Գերմանիայի միակ պետական տոնը, որը նշվում է պետական մակարդակով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և Գերմանիայի ժողովրդին մաղթել խաղաղություն ու բարեկեցություն։

Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակի ընդլայնվել Հայաստանի և Գերմանիայի միջև համակողմանի փոխգործակցությունը՝ ուղղված երկու ժողովուրդների բարեկամության և բարօրության ամրապնդմանը:

«Հայաստանն ու Գերմանիան կապված են ոչ միայն միջպետական ամուր կապերով, այլև հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հանդեպ ընդհանուր հանձնառությամբ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են վստահության և փոխադարձ հարգանքի վրա»,- նշել է փոխվարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։ Այս հիշարժան օրը կարևոր առիթ է կրկին արժևորելու Գերմանիայի հաջողություններն ու ձեռքբերումները, ժողովրդավարական արժեքներին ու մարդու իրավունքներին անսասան հավատարմությունը։

Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Ջերմությամբ եմ հիշում այս գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել բազմաոլորտ փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, կայուն զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել այս հիշարժան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գերմանիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Գերմանիայում նշվում է Բեռլինյան պատի փլուզման 20-րդ տարելիցըՎերականգնված Բեռլինի պատը օդ կուղարկեն