Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 11։45-ի սահմաններում Կապան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արտյոմ Շ․-ի վարած «Jeep» մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և երկաթե աղբարկղին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Ռաջի Բ․-ն, 43-ամյա Գարիկ Ն․-ն, 44-ամյա Արմեն Ի․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Վարսենիկ Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Հոկտեմբերի 5-ին, ժամը 08։31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «KIA», «Mercedes-Benz» և «SKODA» մակնիշների ավտոմեքենաները։
Չորս ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «SKODA» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար