«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետի դեմ իմպիչմենտի գործընթացը հնարավոր չէ իրականացնել առանց լայն հասարակական աջակցության և փողոցային շարժումների։
Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները դա շատ լավ գիտակցում են։ Մամիջանյանը ընդգծեց, որ սա գործընթացի անբաժանելի և կարևոր մաս է. այն թույլ է տալիս վարչապետին անվստահություն հայտնել, ինչից հետո հնարավոր է լինի ՔՊ-ից որոշ պատգամավորների միացումն այդ նախաձեռնությանը։
Հարցին, թե արդյոք ժողովուրդը կմիանա՞ այդ գործընթացին, Մամիջանյանը պատասխանեց, որ այժմ ամենակարևորն է ցույց տալ քաղաքացիներին, ովքեր դեռևս խաբվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որ նրանք սխալվել են և պետք է տեսնեն իրականությունը։





Բաց մի թողեք
Գյումրիում ընդդիմությունը միավորվեց, իշխանափոխություն չի լինի
Խոշոր վթար, Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են հարսանիքի քավորի «Opel»-ն ու «07»-ը, քավորկինը վիրավnրներից մեկն է. Լուսանկար
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից