Որտեղ հնարավոր է` օրենքով, որտեղ հնարավոր չէ` մուրճով, մի տեղ` բացահայտ, մյուս տեղում ծածուկ միջոցներով փորձում է այս իշխանությունը հասնել իր նպատակին:
Հրապարակ թերթը գրել է․ Մի դեպքում նպատակը մարդկանց մոլորեցնելն ու իրենց հանցանքները քողարկելն է, մյուս դեպքում` հայի ինքնության դեմ անդուլ պայքարն ու թշնամու առաջ մեր երկրի դարպասները բացելը, գերխնդիրն էլ 2026-ի ընտրություններն են ու իրենց վերարտադրությունը:
Իսկ քայլերն օրեցօր ավելի ու ավելի անօրինական, իշխանությունը պահելու ձգտումը` ավելի անզուսպ, իշխանության հակառակորդների նկատմամբ հալածանքներն ավելի անթաքույց են դառնում:
Մի քանի տարի առաջ կամաչեին դատավորներին ուղիղ հրահանգներ իջեցնել, դա ծածուկ կանեին, հիմա արդեն բաց տեքստով Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում կամ ԱԺ ամբիոնից բարձրաձայնում է` իրավապահները կատարում են:
Մի քանի տարի առաջ կամաչեր ուղիղ խոսել Արարատ սարի եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դեմ, հիմա արդեն այդ բարդույթն էլ է հաղթահարել եւ ուղիղ տեքստով ասում է` ինչո՞ւ են Չորաթան գյուղի երեխաները Մասիսն ու ցեղասպանության հուշահամալիրը պատկերում, ինչո՞ւ Բերդի սարերն ու անտառները չեն պատկերում:
Վաղն ասելու է` ցեղասպանության հիշատակումը հանեք դասագրքերից, Սողոմոն Թեհլերյանի ու Մոնթեի անունները ջնջեք, Արցախի ու Գետաշենի մասին երգեր մի երգեք, Մարտիրոս Սարյանի` Մասիսը պատկերող նկարներն իջեցրեք թանգարանի նկուղ, Կոմիտասի «Կռունկը» մի կատարեք:
Ինչպես Ալիեւն ու Էրդողանը Արցախից հետո սկսեցին Արարատի, Անկախության հռչակագրի, Սահմանադրության եւ այլ պահանջներ առաջ քաշել, ՀՀ վարչապետի աթոռին նստած անձն էլ սկսել է մտնել հայի հոգու, մտքի մեջ, որոշել է փոխել հայի ներաշխարհը, նրան թելադրել, թե ինչ մտածի, ինչպես մտածի, ինչի մասին մտածի:
Բաց մի թողեք
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է
75 մլն դրամ հերթական ֆորումի համար