ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո, վարչապետ Փաշինյանը այսօր առավոտ կանուխ որոշեց բարի լույսը սկսել Վիսոցկու «Все не так, ребята…» երգով։
Հրապարակ թերթը գրել է․ Դա արդեն ոչ թե քաղաքական, այլ գրեթե թատերական էֆեկտ է․ չենք զարմանա, եթե մի օր էլ օնլայն հարթակներում իրեն Վիսոցկի հռչակի՝ կիթառը ձեռքին ու ինքնամոռաց «իրեն կոտորի» երգելիս։
«Ամեն ինչ սխալ է, տղերք, ամեն ինչ սխալ…
Տունս սխալ տեղում կառուցեցի,
Լույսը՝ սխալ ուղղությամբ դրեցի,
Եվ կնոջ հարցում էլ չհաջողվեց…»
Այս հատվածում Վիսոցկին խոստովանում է մարդու հիասթափությունը սեփական ընտրություններից։
Նա վերանայում է անցյալը՝ գիտակցելով, որ ամեն ինչ սխալ է գնացել՝ սկսած տնից մինչև սերը։
Պատահականությու՞ն է, որ հենց Քոչարյանի հարցազրույցից հետո Փաշինյանի սիրտը Վիսոցկի է ուզել։ Թերևս ոչ։ Երբ ղեկավարը օրը սկսում է Վիսոցկու երգով, դա պարզապես երաժշտական ընտրություն չէ։ Դա ներքին խոստովանություն է՝ կյանքի, սխալների ու հոգնածության մասին։
Բայց Վիսոցկի դառնալու համար պետք է ոչ թե կիթառ, այլ ճշմարտության քաջություն․
«Ամեն ինչ չէ ինչպես պետք է լիներ,
Սխալ ձիերի վրա էի գնացել,
Սխալ արահետ էի բռնել,
Սխալին էի սիրել…»
Վիսոցկին իր երգով արտացոլում է այն, ինչ կարծես ենթագիտակցորեն զգում է Փաշինյանը․ հանրային հիասթափությունը, հոգնածությունը և, գուցե, սեփական անզորությունը։ Թվում է՝ Փաշինյանը կամա-ակամա մտնում է իր իսկ բեմական կերպարի մեջ։ Միայն թե Վիսոցկին երգում էր հիասթափված մարդու արժանապատվությամբ, ոչ թե իշխանության տակտազուրկ ռիթմով։
Հոգեբանական տեսանկյունից սա սենտիմենտալ քարոզչական քայլ է․ Փաշինյանը փորձում է մոտենալ մարդկանց ոչ թե որպես իշխանության ներկայացուցիչ, այլ որպես «հոգնած մարդ», ով իր «սխալ ձիերից» է խոսում։
Բայց Վիսոցկու բակային կերպար կրելը չի նշանակում դառնալ Վիսոցկի․ դա փորձ է՝ զգացմունքային կապ հաստատելու հասարակության հետ, ոչ թե քաղաքական ուղերձ։ Վիսոցկու երգը, նորից եմ հիշեցնում, խոստովանություն է արժանապատիվ հիասթափության մասին․ով անցել է ցավի միջով, բայց պահպանել է իր հոգու ազնվությունը։
Վիսոցկին՝ իր խորը մարդկայնությամբ, խնդրում էր իրեն ճանապարհել ուրախ երգով, որովհետև գիտեր՝ մարդիկ իրեն կհիշեն ոչ թե իշխանությամբ, այլ իր ճշմարտությամբ․
«Ամեն ինչ սխալ է, տղերք, ամեն ինչ սխալ…
Իսկ երբ մահանամ՝ կխնդրեմ,
Որպես ճանապարհի երգ՝
Ինչ-որ ուրախ բան նվագեք…»
Փաշինյանը, ցավոք, չի կարող մտնել այդ կերպարի մեջ, քանի որ մարդկանց աչքում նա վաղուց էլ հերոս չէ։ Վաղուց էլ Մոնթե չէ, որի դերը մի ժամանակ խաղում էր։ Ինքը գիտե, որ իր հեռանալուց հետո ազգային երգ ու պարի տոն է լինելու։
Մոնթեն չկա։ Մնացել է Փաշինյանի ստեղծած խղճուկ կերպարը։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է