«Նորից փորձում է մեղքը «նախկինների» վրա գցել․
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում ասել է․ «Ինչո՞ւ Հայաստանի նախկին երեք ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի՝ իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները» և դրա վերաբերյալ ենթադրություններ արել։
Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, ցանկանում է իր մեղքը ուրիշների վրա գցել, հազարավոր զոհերով տարօրինակ պատերազմի, կապիտուլյացիայի, Արցախի հանձնման մեղքը գցել նախկին 3 նախագահների վրա։
Փաշինյանը բանակցությունները սկսել է իր սեփական զրոյական կետից, թաքուն է վարել դրանք, դրանք ձախողել է։ Փաշինյանը պետք է հրապարակի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը, որ կար, սեղանին էր դրված 2019-ին։ Եթե նա դա չի անում, ուրեմ՝ այդ առաջարկը հանրությունից թաքցնելու շատ լուրջ պատճառ ունի։
Նա ինքն է ջուրը նետել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը»։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը
Այսուհետ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին
Եթե Հայաստանը ժամանակին ապահովի ԹՐԻՓ – վրացական երկաթուղի – Անակլիա կապը