Արդեն երկու տարի շարունակ կատարվում է մեծ աշխատանք՝ նպատակ ունենալով հասնել ադրբեջանական գերությունից հայ գերիների ազատ արձակմանը։
Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեց գործարար և բարերար, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։
Նրա խոսքով՝ տարբեր նախաձեռնություններ են իրականացվում, որպեսզի ինչպես այլ երկրների առաջնորդները, այնպես էլ Հայաստանի կառավարությունը շարունակեն ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը։ «Մենք անում ենք հնարավոր ամեն բան, հուսով եմ՝ մեր ջանքերը արդյունք կտան»,– ասաց Աֆեյանը։
Հարցին, թե արդյոք իրեն հայտնի են կոնկրետ փաստեր ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին, գործարարը պատասխանեց, որ նման տվյալներ չունի, սակայն վստահ է՝ թեման մշտապես քննարկումների օրակարգում է։
«Գիտեմ, որ այս հարցը տարբեր երկրներում բարձրացվում է և դառնում է խոսակցության մաս։ Կարծում եմ՝ խաղաղության գործընթացը պետք է ուղեկցվի նաև արդարությամբ»,– ընդգծեց նա։
Բաց մի թողեք
Ովքեր պատերազմ են պարտվել՝ պիտի գնան, և ովքեր ներհասարակական կյանքում բարիկադներ են ստեղծել
Ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Վաշինգտոնը, ի՞նչ հեռանկար է սպասվում Իսրայելին
Ինչպե՞ս կլուծվի Ռուսաստանի իշխանությունների և մուսուլմանների հոգևոր վարչության «վեճը»