15/10/2025

Սա է այս իշխանության ողջ թշվառությունն ու ծամածռված դեմքը․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«44-օրյա պատերազմից անմիջապես հետո իշխանությունն, ի թիվս այլ «փոփոխությունների», հայտարարեց զինված ուժերի համազգեստի փոփոխության մասին:

Պատերազմից 5 տարի է անցել ու ՊՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ մեկնած պաշտպանության նախարարը այնտեղ գործող մասնագիտացված ընկերության հետ համազգեստի թեմայով քննարկումներ է արել:

Տեսեք, դեռ չեմ խոսում լուրջ բարդություններ, նրբություններ և մեծ գումարներ պահանջող սպառազինության, գերճշգրիտ միջոցների կամ ծանր ռեֆորմների մասին:

Այն իշխանությունը, որը խաղաղության և բանակի բարեփոխումների վերաբերյալ պարբերաբար «օդ է կրակում», 5 տարվա մեջ դեռ քննարկումների մեջ է, թե ինչ որակի, դիզայնի կամ գույնի համազգեստ ընտրի:

Սա է այս իշխանության ողջ թշվառությունն ու ծամածռված դեմքը»: