2018-ին երբ Նիկոլի հովանավորած «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները Գնդեվանքում հարձակվել էին Կաթողիկոսի վրա, ապա գրոհել Մայր Աթոռի Վեհարանը, եկեղեցու բազմաթիվ սպասավորներ իրենց աջակցությունը հայտնեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Այդ ժամանակ Ստեփան Ասատրյանը սարկավագ էր, ով հանդիպման ժամանակ ելույթ էր ունեցել կաթողիկոսի առաջ ու, ըստ ներկաների պատմածների, հայտարարել էր, թե պատրաստ է իր կյանքը տալ հանուն Վեհափառի։
Դրանից հետո Վեհափառի օրհնությամբ Ստեփան սարկավագը դարձավ քահանա’ կրելով Տեր Արամ Ասատրյան անունը, նշանակվեց հոգևոր ծառայության Հովհանավանքում։
Այդ նույն ժամանակ նա դիմել էր կաթողիկոսին, թե տան խնդիր ունի և չի կարող վարձով ապրել, ինչից հետո Մայր Աթոռին պատկանող բնակարաններից մեկը անհատույց տրամադրվել էր այդ քահանային բնակության համար։
Այդքանից հետո Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս ոչ միայն Վեհափառի, այլև Արագածոտնի թեմի առաջնորդի ու մյուս հոգևորականների դեմ։
Ու դրանից հետո Օհանավանքի որևէ բնակիչ պիտի ասի, թե իրենց մոտ բարոյական ու աստվածասեր քահանա է ծառայո՞ւմ: Ափսոս է Հովհանավանքը, որի սուրբ պատերը պղծվում են։
Նաիրի Հոխիկյան
Բաց մի թողեք
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն
Ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել․ Հայկ Դեմոյան
«Թրամփն Ալիևի հետ միասին Փաշինյանին ձեռ է առնում` անվանելով Ալիևի «հայրենակից»». Լևոն Զուրաբյան