Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, թե որ հոգևորականներն են տարվել քննչական բաժիններ:
Ըստ նրա հայտնածի՝ նրանք են Տեր Փառեն, Տեր Մանուկը, Տեր Հայկը, Տեր Մկրտիչը, Տեր Ղևոնդը, Տեր Հայկ Քոչարյանը:
Բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ:
Ավելի վաղ Զոհրաբյանը հայտնել էր, որ ձերբակալվել են Արագածոտնի թեմի 5 հոգևորական և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Նա գրառումը լրացրել է և հոգևորականների թիվը դարձրել է 6:
Ըստ նրա՝ վերջիններիս բնակարաններում խուզարկություններ են իրականացվել:
ՀՀ քննչական կոմիտեից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, թե ինչ հիմքով են իրականացվել խուզարկությունները և ձերբակալությունները:
«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»,- մանրամասնել են ՔԿ-ից՝ հավելելով, որ լրացուցիչ հանդես կգան հայտարարությամբ:
Բաց մի թողեք
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները
Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննվում է Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդությունը. Լուսանկարներ