Վերջին ՏԻՄ ընտրություններին իշխանությունը, որպես կանոն, տարբեր համայնքներում «բուքսիր» թեկնածուների է խաղի մեջ մտցնում, որոնք ակնհայտ իշխանական չեն, իրենց համայնքներում բավականին հարգված, ընդունված մարդիկ են եւ կարող են ձայներ հավաքել, բայց ընտրություններից հետո կգան ու կկպնեն ՔՊ-ին՝ օգնելով, որ մեծամասնության քվեն չստացած ՔՊ-ն համայնքում իշխանություն ձեւավորի։
«Հրապարակ» թերթը գրում է․ Սրանք յուրօրինակ տրոյական ձիեր են՝ ընդդիմադիրի դիմակի տակ հանդես եկող իշխանականներ։
Էջմիածինը եւս բացառություն չէ, այստեղ այս առաքելությամբ խաղի մեջ են մտցրել տեղի գործարար, կառուցապատող Վահրամ Ազատյանին, որն առաջադրվել է Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով։ Նրան Շինարար Վահե են ասում, բավականին կապեր ունի Էջմիածնում, ակնհայտ ՔՊ-ական չէ, ավելին՝ հատուկ փորձում է ցույց տալ, որ ՔՊ-ի համակիր չէ։
Օրինակ՝ շաբաթներ առաջ, երբ նախարարները Մեխակյանի հետ հավաքել էին մարզի գործարարներին, նրան չեն հրավիրել, Ազատյանն է այս առիթով ստատուս է գրել, թե՝ «իշխող քաղաքական թիմը փորձում է ընտրական գործընթացներում ընդգրկել նաեւ գործարար համայնքի եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին՝ ձեւավորելու համար հավելյալ քաղաքական աջակցություն»։ Գրել է նաեւ․ «Էջմիածնում սա երբեւէ չլսված երեւույթ էր։
Վստահ եմ, որ մեր գործարարները կշարունակեն գործել իրենց բնական հունով եւ կուղղորդեն իրենց գործունեությունը մեր քաղաքի եւ մեր երկրի բարօրությանը՝ անկախ արտաքին ազդակներից»։ Ազատյանն «Ավա Գրանիտ» շինարարական ընկերության տնօրենն է։ Ի դեպ, Էջմիածնի կինոյի տան շենքը հենց այս ընկերությունն է գնել եւ տեղում բազմաբնակարան շենք է կառուցում, որը միանշանակ չի ընդունվել տեղացիների կողմից։
Բաց մի թողեք
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է
75 մլն դրամ հերթական ֆորումի համար