Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինում 1։0 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին։
Խաղի առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ։
Երկրորդ խաղակեսում 52-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը գլխով հարվածեց մրցակցին և ստացավ կարմիր քարտ։ Հայաստանի հավաքականը խաղը շարունակում էր 10 հոգով։ Իռլանդիայի հավաքականի հարձակվող Էվան Ֆերգյուսոնը 70-րդ րոպեին բացեց հաշիվը։
Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտություն կրեց մրցակցի դաշտում։
Բաց մի թողեք
Հպարտության հետ զուգահեռ՝ երեխաների ուղեկիցն է անսահման կարոտը. կապիտան Արսեն Ահանյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. Լուսանկարներ
Սամվել Կարապետյանի դատական նիստը արագացրել են, որ ակցիան դատարանի մոտ չկայանա․ Լուսանկար
Հոկտեմբերի 14-ի աստղագուշակ․ Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կընթանան