18/10/2025

Հրեշը մտնում է եկեղեցու դեմ հարձակման վերջին փուլ. Հոխիկյան

«Հրեշը մտնում է եկեղեցու դեմ հարձակման վերջին փուլ, որի ժամանակ մենք ականատես կլինենք թաթար -մենղոլական կամ սելջուկյան արշավանքների մերօրյա տեսարանների ընդդեմ հայ ազգի հոգևոր սրբություններ։

Ես չեմ փորձի ազգային արժանապատվության, քրիստոնեական հավատարմության կամ Մայր Աթոռին պաշտպան լինելու մասին որևէ խոսք ուղղել մարդկանց, հանրությանը։

Հասկացողն ու ազգային բարոյականություն ունեցողը առանց այդ խոսքի էլի կգա Եկեղեցուն պաշտպանելու, իսկ չեկողները հերթական անգամ հազար ու մի պատճառ կգտնեն չգալու՝ տուն պահելուց մինչև աշխատանք չկորցնելը կամ աշնանային բերքահավաքից մինչև փորլուծություն։

Աստված թող ների նրանց հոգիներն ու նրանց զավակներին, ովքեր օրհասական պահին միայնակ կթողնեն Մայր Եկեղեցուն ներքին թշնամու դիմաց։ Գուցե ների… Գուցե

Աստված թող ների նաև այն ոստիկաններին ու ԱԱԾ դիմակավորներին, ովքեր կկատարեն հրամանը և կհարձակվեն Մայր Աթոռի վրա, կփորձեն բռնություն գործադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա։

Չմոռանաք ձեր հանցանքների պատճառով ձեր վաղվա տառապյալ զավակների ու ծնողների մասին»։

Նաիրի Հոխիկյանի Ֆեյսբուքի էջից