18/10/2025

Միայն մեր միասնական անարդարության դեմ պայքարելու կամքն է, որ կարող է կասեցնել բռնшճնշnւմների այս ալիքը

Մայր Աթոռի վրա շարունակական արշավը կարող է խափանել միայն համարժեք հակազդեցությունը:

Այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Միայն մեր միասնական արձագանքը, անհամաձայնության դրսևորումը, անարդարության դեմ պայքարելու կամքն է, որ կարող է կասեցնել բռնաճնշումների այս ալիքը:

Ուստի, չափազանց կարևորում եմ բոլորիս մասնակցությունը վաղվա հանրահավաքին՝ ի աջակցություն ապօրինի կալանավորված մեր ազգային բարերարի, մեր Սրբազանների, մեր բոլոր քաղբանտարկյալների:

Կհանդիպենք հոկտեմբերի 18-ին` Ազատության հրապարակում»: