19/10/2025

Մեկ էլ՝ ձեր «ֆյուրերին» ասեք, որ կանանց ողջունելիս մանդարին ծախողի գլխարկը հանելը պարտադիր է. Մանուկյան

«Մտածում էի հետո անդրադառնալ սրանց անիմաստ հարձակմանը։ Այն էլ մեր Քրիստինե Վարդանյանը վերջակետ դրեց թեմային։

Դե թող սրանից հետո «կրթվեն» ու ամեն մեկն անցնի իր տառասխալներն ուղղելուն։

Մեկ էլ՝ ձեր «ֆյուրերին» ասեք, որ կանանց (անգամ ի պաշտոնե ենթակա) ողջունելիս մանդարին ծախողի գլխարկը հանելը պարտադիր է։ Կրթվածության տարրական նորմ է։ Պարտադիր…»։

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքի էջից