Արարողության ժամանակ Նիկոլը հավանաբար կլսի տանջանքների մասին, որոնց ենթարկվել է Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանը 1915 թվականին` ականատես լինելով իր հոտի անդամների դաժան սպանությանը և ի վերջո ինքն էլ դառնալով Հայոց ցեղասպանության նահատակ։
Չի բացառվում, որ Նիկոլին պատմեն, թե ինչպես են օսմանյան զինվորները խուզարկել Մարդինի առաջնորդարանն ու առգրավել արքեպիսկոպոսի արխիվներն ու նամակները, ինչպես են արքեպիսկոպոսին ձերբակալել` իր ծառայակիցների և հավատավոր հոտի հարյուրավոր անդամների հետ միասին, ու տանջելով սպանել` հավատափոխ չլինելու պատճառով։
Այս ամենի մասին նրան կպատմեն` շատ պատկերավոր, և այդ պահին Նիկոլն իրեն կպատկերացնի օսմանյան զինվորականի հագուստով` Մարդինի առաջնորդարանը խուզարկելիս, կտեսնի, թե ինչպես է ինքը ոլորում ապագա սրբի` Իգնատիոս արքեպիսկոպոսի դաստակները, ինչպես է ատրճանակն ուղղում նրա պարանոցի ուղղությամբ։
Այսպիսի տեսիլք կունենա Նիկոլը Վատիկանում ու սարսափած կվերադառնա Երևան։
Ու կհրահանգի` անմիջապես գնալ ու խուզարկել Վեհարանն ու բռնագրավել Կաթողիկոսի փաստաթղթերն ու արխիվները, ու կշարունակի իր սև գործը, քանի որ նա այլևս չի կարող կանգ առնել, քանի որ նա այլևս չի կարող կանգ առնել, քանի որ նա այլևս ոչինչ չի կարող, քանի որ նա այլևս…
Լիլիթ Բլեյանի Ֆեյսբուքի էջից
Բաց մի թողեք
Մեկ էլ՝ ձեր «ֆյուրերին» ասեք, որ կանանց ողջունելիս մանդարին ծախողի գլխարկը հանելը պարտադիր է. Մանուկյան
Բորենիներն ախպերացան նորից. Ռուսաստանը զենքի նոր քանակ է ուղարկում Ադրբեջան
Հեծանիվ են քշում, նրանց առաջ կանաչ լույս է վառվում ու նրանք մտածում են, որ սիրելի ժողովրդի առաջ էլ է վառվելու այդ կանաչ լույսը